Երեւանի Շենգավիթ վարչական տարածքում օգոստոսի 25-ին հնչած կրակոցների հետևանքով վիրավորներից մեկը վիրահատվել է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
Նա նշեց, որ միջադեպի մասնակիցներից մյուսն էլ մինչեւ հիվանդանոց հասցնելը մահացած է եղել. «Առանց ճնշում, առանց գիտակցության բերել են հիվանդանոց, նա մահացել էր»:
Միքայել Մանուկյանի խոսքով՝ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, այս պահի դրությամբ առողջական վիճակը կայուն է:
Նշենք, որ մահացածը թաղային հեղինակություն 43-ամյա Համբարձում Առաքելյանն է եղել։
Հավելենք, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով կատարված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1975թ.: Վերջինս ձերբակալվել է:
Լիդա Եղիազարյան