ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնակիչներն ահազանգում են. ինչ է կառուցվում Երևանի կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Թումանյան 2-րդ անցուղի 5 հասցեում ամիսներ առաջ մեկնարկած, ապա դադարեցված շինաշխատանքները վերսկսվել են: Ինչպես հայտնի է՝ այս հասցեի հարևանությամբ բնակվող քաղաքացիները բողոքում էին՝ նշելով, թե շինարարությունն ապօրինի է՝ քաղաքապետարանից թույլտվություն չկա և անհանգստություն է պատճառում իրենց:

Շրջելով շինհրապարակում՝ ArmLur.am-ը տեղում ծանոթացավ իրավիճակին: Շինարարությունն իրականացվող կազմակերպության տնօրեն Արմեն Մանուկյանը վստահեցրեց, որ առկա է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից տրամադրված օրինական շինթույլտվությունը: Մեր զրուցակիցը նշեց, որ շիննախագիծն իր մոտ չէ, սակայն այն ևս կա:

ArmLur.am-ը հետևողական կլինի և կփորձի շիննախագծի առկայության փաստեր ևս հավաքագրել:

Ի դեպ, ըստ նախնական տեղեկությունների՝ այս հասցեում կատարվում են բնակելի շենքի կառուցապատման աշխատանքներ: Այն կունենա խաղահրապարակ, կանաչապատ տարածք:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս