
Սյունիքի մարզի Շիկահող գյուղից դեպի Մեղրի տանող ճանապարհի գտնվող անտառներում հրդեհ է: Այս մասին ահազանգում է SOS հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանը:
«Երկար նայելուց հետո հասկացա, որ շատ տխուր է վիճակը: Պետք են շատ, շատ, շատ մարդկային ռեսուրսներ, սարք ու սուրք, ու էս անտառները վռազ մարել է պետք, թե չէ էլ Հայաստանում անտառներ չենք ունենա: Խնդրում ենք, ով կարա, ավտոները լցնի, գա, իսկ մենք ինստրուկտաժ կսարքենք, թե ինչ բերել ու ինչ անել»,- տեսանյութում հայտնում է Հայկ Բարսեղյանը: