ArmLur.am-ի տեղեկություններով, ՀՀ Ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոնի» ամսական վարձավճարն այս տարի կտրուկ բարձրացել է: Նախկին 35 հազար դրամի փոխարեն այս տարի սեպտեմբեր ամսից ոստիկաններն ու քաղաքացիները ստիպված պետք է վճարեն 55 հազար դրամ, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել ծնողների շրջանում:
Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալուց հետո բարձրանում են նաև համակարգի աշխատակիցների համար նախատեսված «Երեխայի զարգացման կենտրոնի» ամսական վարձավճարը:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է «Երեխայի զարգացման կենտրոնի» տնօրեն Լուսինե Գալստյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս վարձավճարի թանկացումը հաստատված չէ:
Հարցին՝ ինչով է պայմանավորված մանկապարտեզի ամսավճարի թանկացումը, տնօրենը մեր հարցին ի պատասխան ասաց, որ հաշվապահական ծախսեր կան, որ այդ գնի սահմաններում են արվում:
Լիդա Եղիազարյան