Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը տեղեկացնում է, որ Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների երկրորդ խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև օգոստոսի 25-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 48967 քմ տարածք:
Նույն ժամանակահատվածում մարդասիրական խմբի բժիշկները մասնագիտական օգնություն են ցուցաբերել 2420 մարդու, որից 598-ը ՄԱԿ-ի գինեկոլոգիայի և մանկաբուժության բարեգործական կենտրոնում։