ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ վարկած է քննվում «Վեգա»-ում հրդեհի դեպքով. մանրամասնում է նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում գտնվող Մալաթիա մոլե-ի շենքում հրդեհ էր բռնկվել: Հրդեհի բարդությունը այն աստիճանի էր, որ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 19 մարտական հաշվարկ

Արդյունքում, օգոստոսի 25-ին, ժամը 05:24-ին «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է:
Հրդեհի հետևանքով 7 անձ տուժել էր, որոնք տեղափոխվել էին «Աստղիկ» ԲԿ և «Արմենիա« ՀԲԿ եւ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս էին գրվել:

Հրդեհի հետևանքով «Վեգա-Ուորլդ» ՍՊԸ-ի շենքի նկուղային հարկում (մոտ 8000 քմ) այրվել են փայտամշակման հաստոցներ և լամինատ, 1-ին հարկում (մոտ 11.000 քմ)` լամինատ, կենցաղային տեխնիկա և կահույք, 2-րդ (մոտ 5000 քմ) և 5-րդ (մոտ 6000 քմ) հարկերում` կահույք: Նշենք, որ տարածքը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որը վարձակալությամբ տարածքը հանձնել է նշված ընկերությանը:

Ինչը կարող էր այս աստիճան բարդությունով հրդեհի պատճառ դառնալ, ինչ վարկած են քննում այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս