Ինչպիսի տաբատներն են նորաձև այս աշնանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանանց տաբատ հագնելու իրավունքը ձեռք բերելու համար երկար ժամանակ պահանջվեց:

takprosto.cc կայքը ներկայացնում է այս աշնան ամենանորաձև տաբատները:

1 . Բարձր գոտկատեղով տաբատներ

Այս տիպի տաբատը նորաձև էր գարնանն ու ամռանը, նորաձև կլինի նաև աշնանը: Այս տաբատները հիանալի տեսք ունեն ինչպես բարձրակրունկների, այնպես էլ ցածրակրունկ կոշիկների հետ:

2 . Լայն տաբատներ

Այս աշնանը նորաձևության գագաթնակետին կլինեն լայն տաբատները: Լայն փեշեր, մինչև հատակը հասնող երկարություն: Այս տեսակի տաբատները հիանալի տարբերակ են նրանց համար, ովքեր հոգնել են կարճ տեսակներից:

3 . Կարճ տաբատներ

Այս տեսակի տաբատներն իդեալական են բարձրահասակ աղջիկների համար: Ընտրեք այս ոճի ցանկացած տաբատ` միագույն կամ նորափև պատկերներով:

4 . Վանդակավոր տաբատ 

Վանդակավոր տաբատները նորաձև կլինեն աշնան ու ձմռանը: Այս տեսակի տաբատների ընտրության հարցում չկան սահմանափակումներ: Նրանք կարող են լինել լայն , դասական…

5. Կաշվե տաբատ

Այս աշնանը նորաձև կլինեն նաև կաշվե տաբատները: Ցանկալի է` դրանք լինեն լայն:

6 . Վառ գույնի տաբատներ

Որքան պայծառ կլինեն ձեր տաբատները 2019-2020թթ., այնքան ավելի շատ շանսեր կունենաք նորաձև երևալու:

 

 




Լրահոս