
«Ժամանակ» օրաթեռրթը գրում է. ««Հայաստանի կառավարությունը ցանկանում է փոխել Հողային օրենսգիրքը և թույլատրել հողի բերրի շերտի վաճառքը… Գործող օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ կետում ասվում է՝ «Շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է»:
Կառավարությունն առաջարկում է այս կետը վերախմբագրել այսպես. «Շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Հողի բերրի շերտի վաճառքը թույլատրվում է Կառավարության որոշմամբ»: Թե ում է պատրաստվում վաճառել Հայաստանի կառավարությունը հողի բերրի շերտը, հայտնի չէ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում