Արցախում ևս մեկ կուսակցություն կստեղծվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ հաջորդ տարի Արցախի ներքաղաքական կյանքում երկու կարևոր իրադարձություն է տեղի ունենալու՝ նախագահական և խորհրդարանական հերթական ընտրություններ: Եվ հենց դա է պատճառը, որ ընտրությունից արդեն մեկ տարի առաջ Արցախում ներքաղաքական կյանքն ակտիվացել է, առաջ են գալիս նոր դերակատարներ, ստեղծվում են նոր կուսակցություններ, միություններ:

Մասնավորապես, վերջին մեկ տարվա ընթացքում Արցախում գրանցվել են 10 կուսակցու­թյուններ, սակայն հետաքրքիր է, որ այդ ստեղծման գործընթացը շարունակվում է: Եվ, օրինակ, սեպտեմբերի սկզբին սպասվում է Սամվել Բաբայանի կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ էլ նա կընտրվի կուսակցության ղեկավար: Այդ տասը կուսակցությունների թվում է նաև Դավիթ Բաբայանի գլխավորած ուժը. խոսքը Պահպանողական կուսակցության մասին է:

Նախագահի թեկնածուին, ըստ նոր Սահմանադրության, ներկայացնում է խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունը: Դրանից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ նախագահի թեկնածու կարող են ունենալ խորհրդարանական 5 կուսակցությունները, ինչպես նաև նոր առաջացած մի շարք կուսակցություններ: Հաշվի առնելով, որ ԱԺ և նախագահի ընտրությունները նույն օրն են և անց են կացվում միաժամանակ, ապա զուտ տեխնիկապես հարմար է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող ուժը նաև նախագահի թեկնածու ունենա:

Ն.Հ.




Լրահոս