ԱԱԾ աշխատակիցն ինքնասպանությո՞ւն է գործել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 25-ին Շենգավիթի Եղբայրության փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի է հայտնաբերվել՝ սրտի մասում ստացած հրազենային վնասվածքով: Հայտնաբերվածը տանտիրոջ՝ 55-ամյա Ս. Ղահրամանյանի դին էր: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Դիակի մոտ հայտնաբերվել էր նաև «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ մահացածը նախկինում աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգույշ մահ, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: Մինչ այդ նկատենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով ԱԱԾ աշխատակիցը հոգեբանական խնդիրներ է ունեցել, ինչն էլ, միգուցե, կատարվածի պատճառ է հանդիսացել:

Ք.Մ.




Լրահոս