1991 թվականից սկսած Հայաստանում կայացած բոլոր ընտրությունների խախտումները կուսումնասիրվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծից ArmLur.am-ը տեղեկանում է, որ ձևավորվելու է փաստահավաք հանձնաժողով: Մասնավորապես, այն պետք է զբաղվի 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած խախտումների դեպքերի ուսումնասիրությամբ  և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքմամբ: Սակայն փաստահավաք հանձնաժողովը չի ունենալու իրավապահ կամ դատական մարմնին բնորոշ գործառույթներ:

Սա իրականացվելու է անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրական ժողովրդավարության հաստատման եւ իրավունքի գերակայության ամրապնդման շրջանակներում:

Հանձնաժողովը ձևավորվելու է 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում: Հանձնաժողովը կազմված է լինելու առավելագույնը 20 անդամից, գործողության ժամկետը երկու տարի է՝ հնարավորություն նախատեսելով անհրաժեշտության դեպքում ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով: Հանձնաժողովում ներկայացված են լինելու հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք՝ ապահովելով հասարակության տարբեր սոցիալական խմբերի ներկայացվածությունը:

Ն.Հ.




Լրահոս