2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն իր մեջ ներառում է նաև Ընտրական օրենսգրքի փոփոխության հետ կապված հարցեր:
ArmLur.am-ը նախագտծից տեղեկանում է, որ Ընտրական օրենսդրության բարեփոխումն ունենալու է հետևյալ ուղղությունները.
- թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում,
- կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով՝ ընտրվելու նվազագույն շեմի իջեցում,
- կոալիցիաների ձևավորման կարգի բարեփոխում,
- ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունների բարձրացում, այդ թվում` ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության բողոքարկման ընթացակարգի վերանայում,
- ընտրագրավի գումարի չափի վերանայում,
- զինծառայողների և ազատությունից զրկված անձանց քվեարկության նկատմամբ որևէ միջամտության բացառում,
- ընտրողների ցուցակների կազմման և վարման գործընթացի արդյունավետության բարձրացում,
- բանավեճի և լուսաբանման վերաբերյալ կարգավորումների բարեփոխում,
- դիտորդական գործունեությամբ ընտրական գործընթացների վերահսկողության բարեփոխում:
Ն.Հ.