Անգլիական «Տոտենհեմի» դանիացի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենը չի լքի ակումբը տրանսֆերային այս պատուհանի ընթացքում: Այս մասին հավաստիացնում են անգլիական հեղինակավոր լրատվամիջոցները: Դանիացին ցանկանում էր լքել ակումբը, սակայն բավարար առաջարկ չստանալու պայմաններում փոխել է որոշումը: Ամեն դեպքում Էրիկսենը ակումբը կլքի մյուս ամռանը` ազատ գործակալի կարգավիճակով: Նշվում է, որ լոնդոնյան ակումբը նոր պայմանագիր էր առաջարկել ֆուտբոլիստին, սակայն այն մերժվել էր ֆուտբոլիստի կողմից:
Հիշեցնենք, որ վերջինիս ծառայություններով լրջորեն հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը»:
Էդմոն Մարտիրոսյան