Ինչպես հայտնի է` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը բերման է ենթարկվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն:
Նշենք, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի, ինչպես նաև գրասենյակային մի քանի տարածքներում։
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց Գագիկ Խաչատրյանի շուրջ ստեղծված իրավիճակից:
Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվելու առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով: Խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է, չի բացառվում, որ մեղադրանքը լրացվի այլ հոդվածներով:
Խուզարկության ավարտին նա բերման է ենթարկվելու:
Մանրամասները` տեսանյութում