Այս տարվա հունվար-հուլիսին, կառավարությանը հաջողվել է տնտեսական աճ գրանցել: Այսպես, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-հուլիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6.8 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 8.4 տոկոսով, շինարարության ծավալները՝ 4.5 տոկոսով: Ավելացել են առեւտրի շրջանառության ծավալները 8.9 տոկոսով, իսկ արտահանումը` 3, ներմուծումը`1.9 տոկոսով: Բայց նշված ոլորտներում արձանագրված աճին զուգահեռ Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 5 տոկոսով:
Մյուս կողմից` ՀՀ-ում այս տարվա առաջին կիսամյակում գազի ներկրման ծավալներն են ավելացել: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` արձանագրվել է «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալների 3.3 տոկոս աճ: Ի դեպ, բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում արտահանման եւ ներկրման տարանջատում չկա, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին եւ մեկ տեսակի ապրանքի` գազի մասին:
Կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա 6 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի ավելացել է:
Մանրամասները` տեսանյութում