«Սիլաչիի» կամրջի վրա հոգեբանական ծանր վիճակում գտնվող քաղաքացուն աջակցություն է ցուցաբերվել, այնուհետև նրան նույն վիճակում գտել են «Հաղթանակ» կամրջի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 26-ին, ժամը 11:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում «Սիլաչիի» կամրջին գտնվող քաղաքացին ծանր հուզական վիճակում է. չի ցանկանում ապրել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը կապ է հաստատել քաղաքացու հետ և տրամադրել համապատասխան հոգեբանական աջակցություն՝ մինչ ոստիկանության աշխատակիցների մոտենալը:

Ժամը 15:33-ին «911» ծառայությանը կրկին ահազանգ է ստացվել, որ նույն քաղաքացին գտնվում է Հաղթանակ կամրջի վրա. ցանկանում է խոսել կնոջ հետ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Փրկարարները կամրջին հայտնաբերել են Արտակ Պ.-ին (ծնված 1978 թ.), ում հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն, իսկ ոստիկանության աշխատակիցները վերջինիս տեղափոխել են ոստիկանության Կենտրոնականի բաժին:




Լրահոս