Հայաստան – Իտալիա խաղի տոմսերի 50%-ից ավելը հասանելի են 1000 դրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 5-ին եւ 8-ին Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի շրջանակներում կանցկացնի երկու հանդիպում` համապատասխանաբար մրցելով Իտալիայի ու Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականների դեմ: ՀՖՖ պաշտոնական կայքը արդեն հրապարակել է այդ խաղերի տոմսերի արժեքները:

Իտալիայի դեմ խաղում տոմսերը կարելի է ձեռք բերել 1000-ից 12000 դրամի սահմաններում, իսկ Բոսնիայի եւ Հերցեգովիանայի դեմ խաղի տոմսերը` 1000-9000 դրամի: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանի հետ, ով մեզ հայտնել է, որ տոմսերի արժեքների փոփոխությունը կապված է ՀՖՖ-ի վարած տոմսային քաղաքականության հետ.

«Հայաատանի ֆուտբոլի ֆեդերացիայի տոմսային քաղաքականության ռազմավարությունը ներկայացված է դեռեւս փետրվար ամսից, այսինքն կարող էին բոլորն իմանալ սպասվող խաղերի տոմսերի գները:

Հայաստան – Իտալիա խաղի մասին. նախ ասեմ, որ տոմսերի 50%-ը ` 7000-ից ավելի տոմսեր, հասանելի են 1000 դրամով, իսկ 12000 դրամանոց տոմսերը Արեւմտյան տրիբունայի միայն մեկ հատվածին են վերաբերում: Այսպիսով, Հայաստան – Իտալիա խաղին իրենց կարող են թույլ տալ ներկա գտնվել բոլոր խավի մարդիկ»,- ասել է Եգանյանը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս