
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում ԱԺ-ում տեղի կունենա 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստը: Ըստ մեր տեղեկությունների` բավական երկար ժամանակ է` հանձնաժողովը նիստ չի անցկացրել, ու արդեն որոշվել է սեպտեմբերին ավելի ակտիվ ռեժիմով նիստեր հրավիրել: Նշվում է, որ մեծ ծավալի փաստաթղթղեր է ուսումնասիրել հանձնաժողովը, ու առաջիկայում սկսկվելու են դրանց քննարկումն ու տարբեր բարձրաստիճան պաշտոնյանների հետ հանդիպումները:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի վաղվա համարում