Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը՝ ծանր կացության մեջ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ, ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին, որը ծանր կացության մեջ է հայտնվել:

Բանն այն է, որ նա մեծ սիրով ինքնաբացարկ կհայտներ գլուխն ազատելու համար, սակայն չի անում, քանի որլուրջ պատճառներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ դեպքում նա կհայտնվի ՀՀ բարձրագույն դատական խորհրդի ուշադրության կենտրոնում, ինչպես մեկ անգամ արդեն եղել է: Եւ եթե ԲԴԽ-ն գտավ, որ նրա ինքնաբացարկն անհիմն է, ապա կրկին նկատողություն կհայտնեն, իսկ, ահա, երկրորդ նկատողությունից հետո դատավորի լիազորությունների դադարեցման հարցը առաջ կքաշվի:

Ուստի դատելով դատական համակարգում տարածված լուրերից` դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնվել է երկու քարի արանքում` կա՛մ դատավորի կարիերան, կա՛մ աղմկահարույց գործըքննելու ծանր բեռը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս