Սեպտեմբերի 16-ի մեռելոցը՝ աշխատանքային օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Հայաստանում սեպտեմբերի 1-ը նշվում է որպես Գիտելիքի և դպրության օր։ Բայց այն համարվում է աշխատանքային օր: Այս տարի, սակայն սեպտեմբերի 1-ը կիրակի է։

Այս տարի սեպտեմբերի 15-ին Հայաստանում կնշվի Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինի Խաչվերացի տոնը։ Նշենք, որ տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է, բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարի այն ՀՀ կառավարությունը մտադիր է համարել աշխատանքային։

Այս թեմայի շուրջ ՀՀ կառավարությունից մեզ հայտնեցին, որ եթե «ՀՀ տոների և հիշատակի մասին» օրենքով նախատեսված չէ, ապա այն պետք է լինի կառավարության որոշմամբ։ Ավելին, պարզվում է, որ նման դեպքերում կառավարությունը մեկ ամիս առաջ պետք է զգուշացնի այդ մասին։ Եթե չի տեղեկացվել, որ նման որոշում կլինի, ուրեմն սեպտեմբերի 16-ի մեռելոցը կլինի աշխատանքային։ Այսինքն աշխատանքային օր է լինելու Խաչվերացին հաջորդող երկուշաբթին։

Հիշեցնենք՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք կառավարությունն առանձին որոշումներով բոլոր մեռելոցները հայտարարում էր ոչ աշխատանքային։

Բայց «ՀՀ տոների և հիշատակի մասին» օրենքով սեպտեմբերի 21-ը համարվում է ոչ աշխատանքային օր։
Սեպտեմբերի 21-ին ՀՀ-ում նշվում է Անկախության օրը (1991թ.-ից)։ Այս տարի սեպտեմբերի 21-շաբաթ է։

Ս.Հ.




Լրահոս