Մանրամասներ՝ Սոթքի ոսկու հանքի ողբերգական դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Օգոստոսի 28-ին, ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում դժբախտ պատահար է տեղի ունեցել:

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` այսօր վաղ առավոտյան Վադենիս քաղաքի բնակիչ՝ Սերյոժա Թադևոսյանն իր վարած ՊԱԶ մակնիշի ավտոմեքենայով «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության Սոթքի ոսկու հանքավայրի վարչական տարածքում կորցրել է մեքենայի արգելակների կառավարումը, և որպեսզի մեքենան կանգնեցնի հարվածել է պատին, սակայն այդ ընթացքում ավտոմեքենայի ուղևոր՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Դարբինյանն իրեն դուրս է նետել  ավտոբուսից և հայտնվել խճաքարերի և ավտոբուսի տակ:

Նշենք, որ 32-ամյա Գուրգեն Դարբինյանը տեղում մահացել է։

Լուսանկարը՝ shamshyan.com-ի:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս