Ինչպես արդեն հայտնի է՝ օգոստոսի 25-ին, ժամը 00:17-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գոմք գյուղի «Դարաքյանդ» կոչվող տարածքում:
Նշենք, որ հրդեհաշիջման աշխատանքները շարունալվել են մինչ այսօր:
ArmLur.am-ի հետ զրույցում Վայոց Ձորի մարզի Վայքի տարածաշրջանի ղեկավար Սիմոն Բաբայանն հայտնեց, որ ասյօր արդեն մարվել է հրդեհը:
«Պատճառները տարբեր են, ասում են, որ հրդեհը կարող է բռնկված լինել կայծակից, մեկն ասում է անզգուշությունից է եղել, հստակ չեմ կարող ասել: Ամռան սեզոնն ինչ բացվել է, համայնքում այս վիճակն է»,-ասաց նա:
Զառիթափ համայնքի ղեկավարի խոսքով՝ մոտավորապես այրվել է 25 հեկտար խոտածածկ տարածք: Հրդեհը հիմնականում մարվել է հրշեջ փրկարարների ու գյուղացիների ջանքերով:
Լիդա Եղիազարյան