ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ մեկ հարկի տակ են հավաքվում բիզնես ոլորտի ներկայացուցիչները. առաջին նեթվորքինգի հարթակը պատրաստ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 27-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ «Մեդիա Սիսթեմս» գովազդային գործակալության իննովացիոն միջոցառումը, որը կրում էր «Media Club» անվանումը: Միջոցառման նպատակն է Հայաստանում ստեղծել առաջին բիզնեսնեթվորքինգի հարթակ, որին կմասնակցեն մենեջմենթի, մարքեթինգի և PR-ի գծով մասնագետներ: Այն ըստ էության լինելու է մի վայր, որտեղ կկարողանան հավաքվել Հայաստանում բիզնես գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչները եւ քննարկել ոլորտային խնդիրները, փոխանակվել փորձով։

Այդպիսի հարթակի ստեղծման անհրաժեշտությունը տեսնում էին երեկ ներկա մասնագետները։ Առաջին հանդիպման թեման եւս պատահական չէր ընտրված «Ոլորտում առաջինը»։ Եվ միջոցառման բանախոսները եւս իրենց ոլորտներում առաջինը աշխատել սկսած ընկերությունների ներկայացուցիչներն էին, որոնք եւս լրագրողների հետ զրույցում կարևորեցին նման հարթակի ստեղծումը։

Պարզվում է՝ օրը եւս պատահական չի ընտրված։ Հենց երեք տարի առաջ օգոստոսի 27-ին է ունեցավ «Մեդիա Սիսթեմս» գովազդային գործակալությունը սկսել իր առաջին քայլերը եւ կրկին ոլորտում եղել է առաջինը։

Բուն քննարկումն անցավ անկաշկանդ մթնոլորտում, որը նաեւ ապահովեց երեկոյի հանդիսավարը՝ Գրիգը։ Menu.am և Globbing ընկերությունների ներկայացուցիչներն իրենց խոսքում կիսվեցին ոլորտում առաջինը լինելու դժվարություններով, որից հետո նաեւ անկաշկանդ քննարկում եւ հարցուպատասխան ստացվեց։

Հավելենք, որ «Մեդիա Սիսթեմս» գովազդային գործակալության կողմից կազմակերպված միջոցառումը կրելու է շարունակական բնույթ եւ ժամանակ առ ժամանակ մեկ հարկի տակ է հավաքելու մենեջմենթի, մարքեթինգի և PR-ի գծով տարբեր մասնագետների։

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս