Հայաստանում այս տարվա սեպտեմբերի 1-13-ը մանսուրյանական օրեր են. Ժամանակակից հայ դասական վարպետի 80-րդ հոբելյանի կապակցությամբ՝ կանցկացվի «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարը, որն ունկնդրին կտեղափոխի Վարպետի կինոերաժշտության, դասական ու կամերային ստեղծագործությունների ինքնատիպ աշխարհ: Համերգաշարի շնորհիվ մաեստրոյի ստեղծագործությունները կտարածվեն ինչպես Հայաստանի մայրաքաղաքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս. Երևանյան համերգներից բացի փառատոնի շրջանակներում սիմֆոնիկ համերգներ տեղի կունենան նաև Գյումրիում և Ստեփանակերտում: Համերգաշարը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Ասուլիսի ընթացքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մաեստրոյին և ասուլիսի մյուս մասնակիցներին հանձնեց Մանսուրյանի պատկերով հուշամեդալներ:
Մանրամասները՝ տեսանյութում