Այսօր նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանն ArmLur.am-ի հետ զրույցում իր ազատման և այլ հարցերի մասին ասաց, որ իր ազատման հարցի հետ կապված կարող է պատասխանել միայն «տետ ա տետ» հանդիպելու դեպքում:
Սակայնն վերջինս ո’չ հերքեց և ո’չ էլ հաստատեց, թե իրականում կենսաթոշակի հետ էր կապված իր պաշտոնանկումը, թե կադրային փոփոխությունների հետ:
Հավելենք, որ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Վիկտոր Առստամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ։
Լիդա Եղիազարյան