ՄԻՊ-ը հրապարակել է հարկ վճարողների ուղեցույց հարկային ստուգումների իրականացման վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնում մշակվել է հարկ վճարողների ուղեցույց հարկային ստուգումների իրականացման վերաբերյալ։

Պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ դեպքերում տնտեսվարողները տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչի արդյունքում կարող են տուժել հարկային վարչարարությունից, հարկային մարմինների կայացրած վարչական ակտերից, հարկային մարմիններում առկա քաշքշուկներից և այլն։ Խնդիրը հատկապես առնչվում է հարկային մարմինների ստուգումներին։

Ուղեցույցում ներառվել են այն հարցերի պատասխանները, որոնք առավել հաճախ են բարձրացվում Պաշտպանին հասցեագրվող դիմումներում ու բողոքներում։ Օրինակ, որո՞նք են հարկային հսկողության շրջանակներում իրականացվող հարկային ստուգումների տեսակները, ո՞րն է հարկային ստուգման իրականացման իրավական հիմքը, ի՞նչ տեղեկություն պետք է պարունակի հարկային ստուգման հանձնարարագիրը և այլն։

Ուղեցույցի նպատակն է բարձրացնել հարկ վճարողների իրազեկվածության մակարդակը, հատկապես՝ հարկային ստուգումների ոլորտում։




Լրահոս