
Արդեն տեղեկացրել էինք, որ «Արարատ – Արմենիան» այսօր մեկնեց Լյուքսեմբուրգ` Եվրոպա Լիգայի փլեյ օֆֆի «Դյուդելանժի» դեմ պատասխան խաղին մասնակցելու համար: Հայկական ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել:
Հիշեցնենք, որ հայկական ակումբը առաջին խաղում մրցակցի նկատմամբ առավելության է հասել 2:1 հաշվով եւ պատասխան խաղում հաջողության հասնելու դեպքում կկարողանա մասնակցել Եվրոպա Լիգայի խմբային փուլին:
«Դյուդելանժ» – «Արարատ – Արմենիա» խաղը կկայանա վաղը` օգոստոսի 29-ին եւ եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:
Էդմոն Մարտիրոսյան