
«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ աղբահանության իրականացումը վերջնական վտանգի տակ է.
«Սիրելի՛ երևանցիներ, Տեղեկացնում ենք, որ շահագրգիռ մարմինների կողմից հետևողականորեն իրականացվող ռազմավարության և ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների արդյունքում վերջնականապես վտանգված է «Սանիթեքի» կողմից ծառայաթյունների մատուցումը: Ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ: Ընկերությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար»,- ասված է հաղորդագրությունում: