Կոտայքում 26-ամյա երիտասարդը մի քանի անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ օգոստոսի 27-ին, անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով, Կոտայքի մարզի տարածքային բաժիններից մեկում ձերբակալվել է Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Դավիթ Հ.-ն:

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել է ՀՀ քր.օր.-ի 142 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը) հատկանիշներով:

Պարզվել է, որ Դավիթ Հ.-ն այս տարվա օգոստոսին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի մի քանի հարկերում իջեցրել է տաբատը եւ անառակաբարո գործողություններ կատարել:

Աղբյուրի տեղեկություններով՝ նա նման գործողություններ է կատարել մի քանի երեխայի նկատմամբ։ Նրան հայտնաբերել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները:




Լրահոս