Վրաստանում տեղի ունեցած ողբերգական վթարի հետքերով. Հայաստանի վիրավորված քաղաքացիների համար կառավարությունը գումար կուղարկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` այս տարվա հունիսի 7-ին Բաթումի ուղեւորվող «Mercedes A160» մակնիշի ավտոմեքենան, Թբիլիսի-Բաթումի ավտոճանապարհին վթարի էր ենթարկվել, որի հետեւանքով ՀՀ երեք քաղաքացի զոհվել են, հինգը՝ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Պարզվում է` Վրաստանի բուժհաստատություններում տուժածներին ցուցաբերված օգնության համար գոյացել են պարտքեր. մեքենայի վարորդը`Ա. Մ.-ն`7830 լարի, Մ.Մ.-ն`8557 լարի, Ռ.Մ.-ն`450 լարի:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընդհանուր պարտքը` 16 հազար 837 լարի կամ մոտ 6000 դոլար: Բանն այն է, որ նշված հիվանդները հետագա բուժումը Հայաստանում ստանալու նպատակով առանց վճարումներ անելու են դուրս գրվել Վրաստանի բուժհաստատություններից: Ավելին, նրանց ֆինանսական պարտավորությունների կատարումը երաշխավորել է ՀՀ դեսպանությունը: Այս պատճառով կառավարությունը մտադիր է 6000 դոլար հատկացնել Վրաստանում ՀՀ դեսպանությանը Վրաստանի բուժհաստատություններում տուժածներին ցուցաբերված օգնության համար գոյացած պարտքերը փոխհատուցելու նպատակով:

Ս.Հ.




Լրահոս