«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում` «ժուչոկներից» հեռու, տեղի ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը: Ըստ էության, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպումից եւ ԱԺ ամառային արձակուրդից հետո սա խմբակցության առաջին հավաքն էր, որին, սակայն, ոչ բոլոր պատգամավորներն էին մասնակցում: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փակ նիստում հիմնականում անդրադարձ է կատարվել նոր մեկնարկող նստաշրջանին եւ ամփոփվել են նաեւ վարչապետի գլխավորությամբ նիստում հնչած մեսսիջները:
Մենք տեղեկացանք, որ հիմնականում խոսվել է նաեւ խմբակցությունում առկա բազմակարծության մասին, եւ որոշում կայացվել հետագայում առաջնորդվել եւ շարժվել մեծամասնության կարծիքով: Այլ կերպ ասած, եթե մեծամասնությունը որոշում է մի բան, դեմ արտահայտվող փոքրաթիվ պատգամավորները պետք է կողմ քվեարկեն: Այլ կերպ ասած, փորձ է արվում ճնշել խմբակցության ներսի այլախոհներին, եւ քննարկվել են նրանց դարձի բերելու տարբերակներ»:
Ամբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում