
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է «Խնամատար ընտանիքի կողմից տարեցին՝ նրա տանը խնամքի ծառայություններ մատուցելու կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծ:
Այս նախագծով նախատեսվում է, որ տարեցներին կարող են խնամել միայն այն ընտանիքները, որոնք չունեն սեփականություն և պարտադիր պետք է բնակվեն տարեցի տանը:
Կառավարությունը կարծում է, որ այստեղ օգուտը երկկողմանի է՝ խնամատար չունեցող տարեցը ունենում է խնամատար, իսկ բնակարան չունեցող ընտանիքը՝ բնակության վայր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: