«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Աժ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին հարցաքննության են հրավիրել ՀՀ քննչական կոմիտե, եւ վերջինս իր դեմ մահափորձ իրականացրած մարդկանց մասով ցուցմունք է տվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մելիք Մանուկյանը հայտնել է, որ իր պատգամավորական տարիների, ինչպես նաեւ իր բիզնես գործունեության ընթաքում տարբեր անձանց հետ խնդիրներ է ունեցել ինչպես անձնական, այնպես էլ գործնական:
Բայց թե ով կամ ինչու կարող էր իր դեմ մահափորձ կազմակերպել, չի կարող ասել: Ավելին, իրավապահները Մելիք Մանուկյանին ներկայացրել են իր դեմ մահափորձ իրականացրած մարդուն, սակայն վերջինս հայտնել է, որ նրանց չի ճանաչում: Ինչպես հայտնի է, այս գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի, վերջիններս կալանավորվել են: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մելիք Մանուկյանը հայտնել էր, թե կատարվածը «տեռոր է»` ահաբեկչություն: