Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին կրկին ծնկի վնասվածք է ստացել: Այս մասին տեղեկացնում է ղազախական ակումբի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի մի քանի շաբաթ եւ վերջինս բաց կթողնի նաեւ Ղազախստանի առաջնության մի քանի հանդիպում: Հիշեցնենք, որ Պիզելին նոր էր ապաքինվել ծնկի խաչաձեւ կապանների վնասվածքից:
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին եւ 8-ին կմրցի համապատասխանաբար Իտալիայի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականների դեմ` ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի շրջանակներում:
Էդմոն Մարտիրոսյան