Խոստանում եմ հավերժ մոռանալ պետության հետ համատեղ ֆիլմ նկարելու մասին. Մհեր Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը սոցցամցի իր էջում գրառում է կատարել.

Պաշտոնապես երդվում եմ այլևս երբևիցե ֆիլմ չնկարել ՀՀ Ազգային Կինոկենտրոնի մասնակցությամբ:

Այսօր իմացա, որ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈւՆԸ ֆիլմը հաշվում է ԿԻԼՈՅՈՎ)))).. Այսինքն պայմանագրով «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի տևողությունը պետք է լիներ 90 րոպե, բայց մոնտաժից հետո նրա տևողությունն է 87 րոպե:

Չեմ պատրաստվում մեծարգո ստուգողներին բացատրել, ինչ է մոնտաժը: Խոստանում եմ հնազանդ լինել` արխիվներից հանել ու նրանց տրամադրել այդ 3 րոպեն ( ավելացած 15 րոպեից) և հավերժ մոռանալ պետության հետ համատեղ ֆիլմ նկարելու մասին:
P.S. Ախր դրա համար նույնիսկ մասնագետ պետք չի լինել, ուղղակի մի քիչ կրթված ))).




Լրահոս