ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ կփոխարինի ոստիկանությունից քննչական կոմիտե տեղափոխված պաշտոնյային. անուններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արսեն Այվազյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ 2018-ի օգոստոսի 20-ից ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով` Այվազյանը զբաղեցնում էր Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը:

Իսկ ո՞վ է փոխարինելու Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետին։ Ըստ ոստիկանության համակարգում տարածված լուրերի` այս պահին շրջանառվում են երկու անուններ: Մասնավորապես, վերոնշյալ պաշտոնում, ամենայն հավանականության, կնշանակվի ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանը:

Հավանական թեկնածուների շարքում է նաեւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալը:

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս