
Մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն Խմբի 5-րդ տուրը:
«Նոան» սեփական դաշտում կարողացավ 2:0 հաշվով առավելության հասնել «Ուրարտուի» նկատմամբ: Խաղի 17-րդ րոպեին գեղեցիկ տուգանայինի օգնությամբ հաշիվը բացեց Դավիթ Մանոյանը, իսկ 57-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Մաքսիմ Մայրովիչը:
Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 7 միավոր եւ այժմ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է: «Ուրարտուն» 1 միավորով 9-րդն է:
Էդմոն Մարտիրոսյան