ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ պատգամավորներն են քննադատել դեսպաններին․ բացառիկ մանրամասներ փակ հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայրենի խորհրդարանականները հանիպում էին կազմակերպել ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Տարբեր երկրներում ՀՀ-ի բոլոր դեսպանները ԱԺ էին եկել`լսելու բոլոր այն հարցերը, որոնք կապված են իրենց աշխատանքային գործունեության հետ: Բացի այն հատվածից, որ խորհրդարանում եղան բաց լսումներ, մոտմեկուկես ժամ էլ տեւեցդռնփակ նիստը, որն, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, բավական թեժ է եղել: Թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին տեղեկացրել են, որիրենք այսուհետ պետք է զբաղվեն բացառապես դիվանագիտական գործունեությամբ եւ ոչ թե ինչ-որ պաշտոնյանների` այդ երկիր դիմավորելու ու ճանապարհելու գործընթացով:

Ի դեպ, ըստմերտեղեկությունների` ընդդիմության համար անակնկալ է եղել այն, որ դեսպանների հետ հանդիպում է լինելու, ու ընդդիմադիր շատ պատգամավորներ միմյանցից էին ճշտում հանդիպման մասին ու հետաքրքրվում, թե ինչու այդպես անակնկալ եղավ հանդիպումը:
Նախ դռնբաց նիստումշատ «սուր» ելույթ ունեցավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հայտարարելով, որՀՀ դիվանագիտական կորպուսը հեղափոխությունից հետո, ըստ էության, չի փոխվել. «Մենք շատ լավ ձեռքբերումներ ունեինք մինչեւ հեղափոխությունը, իսկ հեղափոխությունից հետո անցել է մեկուկես տարի. ի՞նչ ենքմենք ավելացրել այս եղածի վրա:

Մեկուկես տարվա մեջմենքորպես դրսում վաճառելու պրոդուկտ ունենք ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, այն արժեքները, որոնք հռչակել ենք հեղափոխությամբ, եւ դա գալիս է գումարվելու մեր ունեցածին, բայց այդ գումարումն արդյունքով այսօր չեմ կարող ասել: Ասում ենք` ժողովրդավարական երկիր ենք, ի՞նչ բարեփոխումներ եք արել այս մեկուկես տարվա մեջ: Այս պահին դրա հետ կապված, մեծ հաշվով, բան չկա: Կարող ենք պատմել` ոնց եղավ հեղափոխությունը, բայց դրանից հետոռեֆորմների ուղղությամբ ի՞նչ է արվում»,-հայտարարեց Մարուքյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Է. Մարուքյանի կողմից գրեթե նույնաբովանդակ ելույթ է հնչելդռնփակ նիստի ժամանակ: Մարուքյանը կոչ է արել դիվանագետներին սկսել ավելի ակտիվ աշախել, ու այն հայտարարությունները, թե մենք ժողովրդավարական երկիր ենքու երկրումտեղի ունեցած հեղափոխությունից հետո դիվանագիտական կորպուսումլուրջ փոփոխություններ են իրականացվել, իրականության հետ կապ չունեն:

Աժ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը բավականին կոշտ հայտարարությամբ է հանդես եկել: Վերջինսնշել է, որՍփյուռքի մեծահարուստները, որոնք ցանկանում են ՀՀ-ում ներդրումներ անել, իրեն բողոքել են, թե իրենք դիմում են դեսպաններին`իրենցօգնելու կապեր հաստատել ՀՀ-ի հետ ներդրումներ իրականացնելու համար, վերջիններս հայտարարում են, թե դա իրենց գործառույթի մեջչիմտնում, բայց իրենք պարտավոր են «կապող օղակ» դառնալ ՀՀ-ի ուիրենցմիջեւ: Ա. Եղոյանը հայտարարել է, որնման դեպքերը շատ են եղել,ուկրկնվելու դեպքում իրենք ստիպված են լուրջորոշումներ կայացնել:Արման Եղոյանին արձագանքել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը` հայտարարելով, թե ինքըչի կարող հավատալ, որորեւէ դեսպան կարող է իրեն նման կերպ դրսեւորել ու ներդրողներ անող գործարարների հետ չցանկանալ հանդիպել:

Այնուհետեւ, բավականին խիստ հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը`նշելով, թե պետք է փոխել դիվանագիտական վեկտորը, այլպես այն հին մեթոդներով, որոնք աշխատում են դիվանագետները,որեւէ արդյունքի չպետք է սպասել ՀՀ-ի արտաքին քաղաքական ոլորտում: Ա. Բաբաջանյանը դեսպաններին հորդորել էիսկապես աշխատել ուոչթե ժամանակ «մեռցնել» տարբեր երկրներում:

Շատ «բուռն» ելույթ է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը դեսպաններին հիշեցրել է նախորդ իշխանությունների ժամանակ կատարած իրենց «ոչ պատշաճ» աշխատանքի մասին` հորդորելով այլեւս նման գործունեությամբ չզբաղվել: Ն. Զոհրաբյանը հիշեցրել է, որ նախորդ իշխանությունների ժամանակ դեսպանները «զբաղվել էին» տարբեր պաշտոնյաների կանանց` տարբեր «շոփինգներից» գնված իրերըիրենց հյուրանոցները տեղափոխելու գործընթացով: Պատգամավորը նշել է` այժմ էլ շատ վատ է աշխատում Արտաքին գործերի նախարարություն-խորհրդարան եւ Սփյուռք կապը, ու հորդորել է ամեն ինչ անել, որպեսզի կարողանան իսկապես միմյանց հետ աշխատել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն`դեսպանները շատ ուշադիր լսել են պատգամավորների դիտարկումները, որիցհետո ելույթ է ունեցելՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը ունշել, որ բոլոր դիտարկումներն իրենց համար շատ կարեւոր են, ինչի համար էլ իրենք այդ հանդիպումը նախաձեռնել էին: Նախարարը նշել է, որիրենք ամեն ինչ անելու են նախկին գործելաոճերը փոխելու համար:

Բայց թե որքանով կհաջողվի դեսպաններին իսկապես դիվանագիտական լուրջ աշխատանքներ իրականացնել ՀՀ-ի համար, ժամանակը ցույց կտա:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս