Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը՝ այսօր․ ովքեր կմասնակցեն․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր տեղի է ունենալու ՀՀ վարչապետի աշխատակազմում ձեւավորված հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը: Մենք տեղեկացանք, որ կառավարությունը խորհրդի նիստին է հրավիրել նաեւ ներկայացուցիչներ խորհրդարանից:

Մասնավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից նիստին կմասնակցեն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից` Անի Սամսոնյանը: Երեկ վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչ հարցեր են քննարկելու, հաստատեց, որ հրավեր են ստացել, բայց օրակարգի մասին դեռեւս տեղեկություն չունեն: Պետք է գնան եւ տեղում հասկանան` ինչ նիստ է, ինչ հարցեր պետք է քննարկեն»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս