Դժգոհության լուրջ ալիք՝ դատական համակարգում․ դատավորները դիմումներ են գրում «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական համակարգում դժգոհության ալիք է հասունանում: Բանն այն է, որ հեղափոխությունից հետո ինչպես իրավապահ համակարգը, այնպես էլ դատական համակարգը խիստ ծանրաբեռնված ռեժիմով են աշխատում: Այդ պատճառով Երեւան քաղաքում գործունեություն ծավալող դատավորների շրջանում քննարկումներ են սկսվել` եթե շարունակեն աշխատել այս ծանրաբեռնված ռեժիմով, ապա դիմում են գրելու, որպեսզի իրենց տեղափոխեն մարզեր:

Մարզերում համեմատաբար իրավիճակը հանդարտ է, ծանրաբեռնվածությունը մեծ չէ, ինչպես մայրաքաղաքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցը դատական համակարգում լուրջ քննարկումների առարկա է դարձել, եւ առաջիկայում պետք է ինչպես ԲԴԽ-ն, այնպես էլ դատական դեպարտամենը կոնկրետ գործողություններ սկսեն դատարանները ծանրաբեռնելու համար»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս