
Մոնակոյում կայացավ Չեմպիոնների Լիգայի այս խաղարկության վիճակահանությունն ու նախորդ մրցաշրջանի լավագույնների մրցանակաբաշխությունը:
Վիճակահանության արդյունքում ձեւավորվեցին հետեւյալ խմբերը`
Նախորդ տարվա լավագույն դարպասապահ ճանաչվեց «Լիվերպուլի» եւ Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեկերը:
Լավագույն պաշտպանը կրկին «Լիվերպուլից» էր`Վիրջիլ վան Դեյկ:
Լավագույն Կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում խաղում էր «Այաքսում», իսկ այժմ նա «Բարսելոնայում» է`Ֆրենկի դե Յոնգ:
Լավագույն հարձակվող դարձավ կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին:
Լավագույն ֆուտբոլիստը Եվրոպայի Վիրջիլ վան Դեյկն է, ով քվեարկության արդյունքում շրջանցեց Լեո Մեսսիին («Բարսելոնա») եւ Կրիշտիանու Ռոնալդուին («Յուվենտուս):
Էդմոն Մարտիրոսյան