
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից։
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն եւ արգասաբեր աշխատանք՝ ի բարօրություն Արցախի Հանրապետության ժողովրդի:
Հարգանքով՝
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ»։