Շուտով կլրանա «Մարտի 1»-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հոր սպանության գործով 3-րդ ամիսը, սակայն իրավապահները դեռեւս սպանության հիմնական դերակատարին չեն գտել: Ինչպես հայտնի է, հունիսի 10-ին Էրեբունի վարչական շրջանի «Ուպրավլենի»-ի մոտակայքում վիճաբանություն էր եղել, որի հետեւանքով սպանվել էր Սարգիս Ավագյանը, որը «Մարտի 1»-ի գործովտուժող Արթուր Ավագյանի հայրն է: Վերջինիս սպանության գործով կասկածյալին իրավապահները դեռ չեն գտել:
Սարգիս Ավագյանին դանակահարել էին Զորիկ Մանուկյանն ու Գրիգոր Բողջողջյանը: Դեպքիցորոշ ժամանակ անց Զորիկ Մանուկյանին հայտնաբերեցին, իսկ, ահա, 3 ամիս է, ինչ մյուս կասկածյալին փնտրում են:
Հիշեցնենք, որ Սարգիս Ավագյանի եւ վերոնշյալ անձանց միջեւվեճը եղել է մեքենայի բարձր երաժշտության շուրջ, եւ Սարգիս Ավագյանին դանակահարել էին, որի հետեւանքով էլ նա մահացել էր: