Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, կալանավորվել է: Այս մասին որոշումը հրապարակվել է դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ:

Կարեն Խաչատրյանը նախկինում աշխատել է ՊԵԿ-ում, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Վերջինս մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունն, ինչպես նաև նրա ձերբակալման դեմ պաշտպանների բողոքն այս պահին քննվում է դատարանում:




Լրահոս