Լևոն Տեր-Պետրոսյանի թոռն ու 53 ուսանող կրթաթոշակներ ստացան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մատենադարանում  «Իմ քայլը» հիմնադրամը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի գլխավորությամբ, կրթաթոշակների հավաստագրեր հանձնեց աշխարհի առաջատար ուսումնական հաստատություն ընդունված ուսանողներին:

Ի թիվս 53 այլ ուսանողների՝ կրթաթոշակի հավաստագիր ստացավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նշվեց, որ նա ուսանելու է Լոնդոնի համալսարանական քոլեջում, տնտեսագիտություն մասնագիտությամբ:

«Իմ քայլը» հիմնադրամի ղեկավար Հովհաննես Ղազարյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, 1 մլն դոլար է ծախսվում կրթաթոշակներ տրամադրելու նպատակով: Ընդ որում, նախապես ընտրվել է 55 ուսանող, որոնցից մեկը, սակայն, հրաժարվել է:




Լրահոս