Մատենադարանի այսօրվա միջոցառումից հետո շատերի ուշադրությունը առանձնահատուկ գրավել է այն հանգամանքը, որ «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակ է տվել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թոռնիկին։
Այս առիթով ուզում եմ նշել, որ անցյալ տարի «Իմ քայլը» հիմադրամից կրթաթոշակ է ստացել նաեւ Հրայր Թովմասյանի դուստրը:
Անիմաստ է այստեղ որեւէ այլ ենթատեքստ փնտրելը։ Կրթաթոշակ տրվում է այն ուսանողներին, ովքեր համապատասխանում են հիմնադրամի սահմանած հստակ չափանիշներին, եւ հաղթահարում են պրոֆեսիոնալներից կազմված անկախ հանձնաժողովի «քննությունը»։
Հիշեցնենք, որ այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված ավելի քան 54 երիտասարդների «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների շնորհման հավաստագրերի հանձնման արարողությանը: Նշենք, որ 54 կրթաթոշակառուների շարքում էր նաև Լեւոն Տեր–Պետրոսյանի թոռը՝ Լեւոն Տեր–Պետրոսյանը, ով կմեկնի սովորելու Լոնդոնի համալսարանական քոլեջի տնտեսագիտության բաժնում։