
Կայացավ Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության 5-րդ տուրի «Փյունիկ» – «Երեւան» հանդիպումը: Խաղն ավարտվեց «Փյունիկի» 4:1 հաշվով հաղթանակով: Իր հաշվին դուբլ ձեւակերպեց Դենիս Մահմուդովը (9‘,42‘), մեկ անգամ էլ աչքի ընկամ Արտյոմ Սիմոնյանը (28‘): «Երեւանից» ինքնագոլի հեղինակ դարձավ Եվստիգնեյեվը (45+2‘): «Երեւանից» միակ գոլը խփեց Ռամազան Իսաեւը(84‘):
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 6 միավոր եւ այժմ 6-րդն է մրցաշարային աղյուսակում: «Երեւանը» դեռեւս միավոր չունի եւ եզրափակում է աղյուսակը:
Էդմոն Մարտիրոսյան