ՖՈՏՈ. Երթուղայինի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 31-ին, ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում թիվ 28 համարի երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ երթուղայինի վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, հարվածել է սյանը: Վարորդը ստացել է գլխի վնասվածք:




Լրահոս