![](https://armlur.am/wp-content/uploads/2018/01/7f80697d591f0b4d28b078ff19481ae1-zinvor-sniper6001328541729999.jpg)
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում օգոստոսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց:
Ինչպես տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: