Արդեն պաշտոնական. Օզբիլիսը կխաղա Հայաստանի առաջնությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 29-ամյա հայազգի կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ: Այս մասին տեղեկանում ենք հայկական ակումբի պաշտոնական կայքից:
Օզբիլիզն Ամստերդամի «Այաքսի» սան է և երկար տարիներ հանդես է գալիս Հայաստանի հավաքականում: Ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «Փյունիկին»:

Հայաստանի հավաքականում Օզբիլիզը խաղում է 2012թ.-ից և այդ ընթացքում հասցրել է մասնակցել 39 խաղի՝ դառնալով 6 գոլի հեղինակ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս